Կարևոր իրադարձություններ

Ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումը տապալվում է. «ՀԺ»

20 Հունվար, 2017 10:07
Ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումը տապալվում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ընդդիմության և իշխանության համատեղ հանձնաժողովը երեկ կրկին հանդիպել է ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքեր տեղադրելու համար հայտ ներկայացրած հայ-կանադական Ի Այ Սի Տելեկոմ ընկերության ներկայացուցիչների հետ, բայց կրկին չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել:

Հիշեցնենք, որ այդ գործընթացն ապահովելու համար ընկերությունը 3,8 մլն եվրո է պահանջում, մինչդեռ ԵՄ-ն 1,8 մլն եվրո է հատկացնում: Հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանի փոխանցմամբ իրենք այսօր կրկին հանդիպելու և քննարկելու են պայմանների փոխզիջմանը վերաբերող հարցեր»:

 Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին