Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանի կառավարությունում փոփոխություններ են սպասվում. նախարարներ կփոխվեն. «Հրապարակ»

20 Հունվար, 2017 08:32
Կարեն Կարապետյանի կառավարությունում փոփոխություններ են սպասվում. նախարարներ կփոխվեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այն, որ կառավարության կազմում ընտրություններից հետո կադրային արմատական փոփոխություններ են լինելու, եթե հաղթի ՀՀԿ-ն, ու վարչապետ մնա Կարեն Կարապետյանը, միանշանակ է, սակայն այս օրերին, ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների` չի բացառվում որոշ նախարարների փոփոխություն, այդ թվում եւ Կարեն Կարապետյանի բերած նախարարների: Թե հատկապես որ նախարարություններին է վերաբերում ասվածը, մեր աղբյուրը չմանրամասնեց:

Ի դեպ, «Հրապարակ»-ի տեղեկություններով, էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը պատրաստվում է դառնալ պատգամավոր` ՀՀԿ համամասնական ցուցակով»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին