Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում երեկ որեւէ խոսք չկար Նալբանդյան-Լավրով հանդիպման մասին. «Ժողովուրդ»

20 Հունվար, 2017 08:07
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում երեկ որեւէ խոսք չկար Նալբանդյան-Լավրով հանդիպման մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Ուշագրավ է այն փաստը, որ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը ՀՀ ԱԳՆ-ն տարածեց ուշ երեկոյան: Ու պարզվեց, որ պաշտոնյաները կրկին խոսել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: Մասնավորապես հանդիպման ընթացքում անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցերին:
 
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների շուրջ: Լավրովն ու Նալբանդյանը քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ուշագրավ մեկ այլ փաստ եւս. ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում երեկ որեւէ խոսք չկար Նալբանդյան-Լավրով հանդիպման մասին»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին