Կարևոր իրադարձություններ

Եթե այս հատվածում խալ ունեք, հարստանալու հնարավորություն կա

20 Հունվար, 2017 00:19
Եթե այս հատվածում խալ ունեք, հարստանալու հնարավորություն կա

Esotericblog.ru կայքը գրում է, որ խալերի ձևի, չափի և դիրքի միջոցով կարելի է հասկանալ, թե որտեղից է հարկավոր հարստություն սպասել։

Խալի դիրքը

  • Անրակների տակ. սա առատության, զգալի եկամտի նշան է, որը պարզապես «կթափվի գլխին»։
  • Ոտնաթաթի վերևի հատվածում տեղակայված երկու խալերը խորհրդանշում են եկամտի գաղտնի աղբյուրներ։ Դա մեծ, բայց անազնիվ ճանապարհով վաստակած գումարի նշան է։
  • Ճակատին. այս հատվածում խալ ունեցող մարդիկ լի են էներգիայով, աշխատասեր են. հաջող, այդ թվում եկամտի առումով։ Որքան այն մոտ է ճակատի կենտրոնական հատվածին, այնքան բարենպաստ է դրա նշանակությունը։
  • Դաստակին. խոսում է հարստության մասին։ Սա հավատարմության և վճռականության, առատաձեռնության և ծաղկման նշան է։
  • Կոկորդին. այս հատվածում առկա խալն ավետում է ձեռնտու ամուսնության կամ հրաշալի կարիերայի մասին։
  • Աջ հոնքի վրա. ուրախ, ակտիվ բնավորության, քաջության և հաստատակամության նշան է։ Այս հատկությունները կօգնեն հաջողության հասնել և հարստություն կուտակել։
  • Ձակ կրծքի վրա. հաճախ հանդիպում է աշխատասեր, խոհեմ անձանց շրջանում։ Նրանց կյանքը հաջող է դասավորվում։
  • Աջ ծնկի վրա. գործնական բնավորության սիմվոլ, որը բերում է նյութական մեծ հաջողություն։
  • Ոտքերի մատներին. այս հատվածում խալ ունեցող կնոջ կյանքում կհայտնվի հարուստ և առատաձեռն տղամարդ։
 

Լրահոս

Դիտել ավելին