Կարևոր իրադարձություններ

Երևանում անցկացվել է ՀԱՊՔ բարձրաստիճան համաժողով

19 Հունվար, 2017 22:47
Երևանում անցկացվել է ՀԱՊՔ բարձրաստիճան համաժողով

Հունվարի 18-ից 19-ը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ Անվտանգության և պաշտպանական քոլեջի, ԵՄ արտաքին գործերի ծառայության և Ավստրիայի հովանավորության ներքո Երևանում տեղի է ունեցել  ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ոլորտի դասընթացների (ԵՄ ՀԱՊՔ)՝ արևելյան գործընկեր պետությունների տարբեր գերատեսչություններ ներկայացնող շրջանավարտների համար նախատեսված ԵՄ ՀԱՊՔ երկրորդ բարձրաստիճան համաժողովը:

Համաժողովը մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշվել է գլոբալ սպառնալիքների դեմ պայքարում գործընկեր երկրների միջև երկխոսության կարևորությունը:

Համաժողովի օրակարգում ներառված՝ կիբեռանվտանգության խնդիրներին նվիրված թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ներկայացուցիչը: Բանախոսությունում անդրադարձ է կատարվել կիբեռսպառնալիքների դեմ պայքարին, ներկայացվել են համապատասխան փորձն ու մոտեցումները:

Համաժողովի ավարտին ԵՄ ներկայացուցիչների կողմից ԵՄ Անվտանգության և պաշտպանական քոլեջի հավաստագրեր են շնորհվել դասընթացների մասնակիցներին:

 

Լրահոս

Դիտել ավելին