Կարևոր իրադարձություններ

Եթե օրենքը թույլ տա Կարեն Կարապետյանը ՀՀԿ ցուցակում կլինի. Շարմազանով

19 Հունվար, 2017 22:41
Եթե օրենքը թույլ տա Կարեն Կարապետյանը ՀՀԿ ցուցակում կլինի. Շարմազանով

ՀՀԿ գործադիր մամինն այսօր անցկացրեց այս տարվա անդրանիկ նիստը: Ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մինչ այդ, նա տեղեկացրեց, որ քննարկվել արտաքին ու ներքին քաղաքական հարցեր, ինչպես նաև  նախընտրական ծրագրեր՝ ռազմավարության և մարտավարության հետ կապված: Անդրադարձ է եղել խորհրդի ապագա նիստին, որը տեղի կունենա հունվարի 26-ին:

Ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը հարցին, Շարմազանովը պատասխանեց, որ այդ մասին չեն քննարկել, երևի խորհրդի նիստից հետո : Չեն քննարկել նաև  քարոզչական խմբի  և շտաբի ղեկավարների հարցը, նրանց  հանրությանը կներկայացնեն մինչև փետրվար ամիսը: Իսկ փետրվարի  6-ից  16- ն էլ կներկայացնեն կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանը  ՀՀԿ ցուցակում լինելու է, թե ոչ, Շարմազանովը  պատասխանեց.

«Եթե օրենքը թույլ տա, կլինի, այդ մասին կասեն իրավապահ մարմինները:»

 

Լրահոս

Դիտել ավելին