Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է ռեյնջերների մասին լիամետրաժ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

19 Հունվար, 2017 22:30
Հրապարակվել է ռեյնջերների մասին լիամետրաժ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Lionsgate Movies կինոստուդիան YouTube-ում հրապարակել է «Հզոր ռեյնջերներ» (Power Rangers)  ֆիլմի թրեյլերը: Ֆիլմն իրենից ներկայացնում է համանուն հեռուստասերիալի լիամետրաժ ռեմեյքը;

Ռեժիսոր Դին Իզրաելայթի ֆիլմում ներկայացվում է հինգ դպրոցականի պատմությունը: Երիտասարդներն իմանում են, որ այլմոլորակային սպառնալիքի պատճառով աշխարհը գտնվում է ոչնչացման եզրին: Գերունակություններ ստանալու շնորհիվ նրանք դառնում են միակ մարդիկ, ովքեր ի վիճակի են փրկել Երկիր մոլորակը:

Lenta.ru-ն գրում է, որ «Հզոր ռեյնջերներ» ֆիլմում նկարահանվել են դերասաններ Բրայան Քրենսթոնը, Էլիզաբեթ Բենքսը, Բիլ Հեյդերն ու Նաոմի Սքոթը: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2017 թվականի մարտի 22-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին