Կարևոր իրադարձություններ

Ընկույզի պատիճը՝ մի շարք առողջական խնդիրների դեմ

19 Հունվար, 2017 23:20
Ընկույզի պատիճը՝ մի շարք առողջական խնդիրների դեմ

Ընկույզի պատիճը պարունակում է մի շարք օգտակար տարրեր, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմին և սնուցում են արյունը: Պատիճն օգնում է մաքրել արյունատար անոթները՝ կանխարգելելով թրոմբոզի առաջացումը:  Սակայն, բացի դրանից, ընկույզի պատիճն օգտակար է նաև այլ առողջական խնդիրների դեպքում:

 Հիպերտոնիա

Հիպերտոնիայի դեպքում ընկույզի պատիճը կարող է հրաշալի պրոֆիլակտիկ միջոց լինել: Իսկ նման թուրմ պատրաստելը բացարձակ դժվար չէ: 15 ընկույզների պատիճը լավ լվացեք և չորացրեք: Ապակե կամ էմալապատ տարայի մեջ լցրեք պատիճներն ու վրան մեկ շիշ օղի լցրեք, ամանի կափարիչը ծածկեք և դրեք չոր և տաք վայրում: Թողեք պատիճը թրմվի 2 շաբաթ, և թուրմը պատրաստ է: Այս թուրմը հարուստ է կումարինով, որը, լցվելով արյուն, կարող է ներծծել և դուրս բերել թրոմբները: Այս թուրմը կարող է օգտագործվել բրոնխների բուժման մեջ:

Ընկույզի պատիճը՝  անքնության դեմ

Ընկույզի պատիճի օգտակար հատկանիշները հայտնի են մի շարք հնագույն ազգերի: Օրինակ՝ կալմիկյան բժշկությունն օգտագործում է ընկույզի պատիճը՝ անքնության, գլխապտույտի դեմ բուժիչ դեղամիջոցներ պատրաստելու համար: Այդ դեղամիջոցը ստանալու համար կալմիկներն ընկույզի պատիճը եփում են կաթում:

Ընկույզի պատիճի մոխիրը

Հնում ընկույզի պատիճն այրում էին, իսկ ստացված մոխիրն օգտագործում խոցային հիվանդություններ բուժելու համար: Դրական արդյունք ստանալու համար՝ մոխիրը խառնում էին գինու կամ բուսական յուղի հետ: Այս խառնուրդը քսում էին նաև մազերին, եթե նկատում էին, որ մազաթափություն է սկսվել:

Ընկույզի պատիճից կարելի է նաև մանրէազերծող միջոց պատրաստել: Հասարակ կաթսայի մեջ այրեք ընկույզի պատիճը, երբ ծուխ սկսի դուրս գալ, խառնեք պարունակությունը 15 րոպե: Ապա մոխիրը սառեցրեք և փոշիացրեք: Ստացված փոշին  օգտագործվում է նաև ջուրը մանրէազերծելու, ինչպես նաև ստամոքսաղիքային տրակտից ռադիացիայի մնացորդները դուրս բերելու  նպատակով: Այս նպատակով՝ 1-2 ճ/գ պատիճի մոխիրը լուծեք մեկ բաժակ ջրում, խմեք 15 րոպեն մեկ անգամ՝ 2 ճգ:

 

Լրահոս

Դիտել ավելին