Կարևոր իրադարձություններ

ԱԳՆ խոսնակն արձագանքում է «ձախողված կինոռեժիսորին»

19 Հունվար, 2017 20:50
Հեղինակ՝ Տիգրան Բալայանը
ԱԳՆ խոսնակն արձագանքում է «ձախողված կինոռեժիսորին»

Բալայանը գրել է.

«Պարբերաբար պետք է հիշեցնել, որ արտաքին քաղաքականության մասին մեկնաբանություններով հանդես գալու պարագայում պետք չէ հիմնական շեշտադրումը դնել ինքնահաստատվելու բարդույթի և տենչանքի վրա՝ դրանով ընդգծելով առհասարակ տվյալ ոլորտում տարրական գիտելիքի բացակայությունը: Իսկ ՇԱՐՔԱՅԻՆ միջակություններին, այդ թվում՝ ձախողված կինոռեժիսորներին, ցանկանում եմ պարզապես հիշեցնել, որ ավելի լավ է լռել և հիմարի տպավորություն թողնել, քան խոսել և ապացուցել դա: Լուրջ թեմաներից խոսելու համար տարրական մասնագիտական գիտելիքներ են պետք։ Ցավոք, ամերիկյան բանտում որոշ ժամանակ անցկացնելը նման գիտելիքներ չի ապահովում։

Դիրքերն ինքնափիառի վերածած ոմն մեկն իրեն իրավունք է վերապահում նույն դասարանում մնացած աշակերտի մակարդակի եզրահանգումներ անել Հայաստանի դիվանագիտության մասին ու իր ֆիզիոլոգիային բնորոշ որակումներ տալ իմ գործընկերներին։ Եթե այդ ձախողված արվեստագետը շարքային ֆեյքի գիտելիք ունենար, կհասկանար, թե միջադեպերի հետաքննության մեխանիզմ ինչ է նշանակում, ու ինչու ենք մենք դա այդքան կարևորում։

Բացատրեմ. առաջինը, որ մեզ համար յուրաքանչյուր զինվորի, քաղաքացու կյանքը բացարձակ արժեք է, իսկ իր նմաններն ամեն միջադեպից հետո անպոչ գդալի պես չկարողանան ռազմական գործողության կամ սադրանքի մասին անմիտ եզրակացություններ անել և խուճապ հրահրել։

Սոցիալական ցանցերում իրենց կենսագործունեությունը ծավալողներն այնքան են մասնագիտացել ինքնախաբեության մեջ, թե իրենք ինչ-որ հարց են լուծում իրենց հոգնեցնող ակտիվությամբ, որ մոռացել են, որ կարևորագույն խնդիրները լուծվում են այդ տիրույթից բավական հեռու՝ այլ միջավայրում, և միանշանակ՝ ոչ իրենց կողմից:

Մենք՝ դիվանագետներս, սովոր ենք գործել առանց ավելորդ գովազդի, իսկ առաջնագիծ գնալուց ոչ դրա մասին հայտարարում ենք, ոչ էլ առավել ևս նկարվում կամ լուսանկար հրապարակում»:

Ավելի վաղ Արշակ Զաքարյանը իր էջում տեղադրել էր զինվորական համազգեստով դիրքերում արված իր լուսանկարներն ու գրել.

«Հակառակորդի դիպուկահարները էլի սկսել են ակտիվ աշխատել, մտածում եմ Նալբանդյանի անունով ֆեյք էջ բացեմ, որ գոնե ֆեյսբուքյան ստատուսով էդ մասին մի բան գրեմ իրա անունից, թե չէ էդ թլփաթվածները իրենց սատկած էշին նույնիսկ մեզ են վերագրում` աշխարհով մեկ էլ շուխուռ անում, իսկ մեր դիվանագիտուտյունը էդ նույն սատկած էշի ականջում քնած, որ վաղն էլ եհայախքի համանախագահները էլի հայտարարություն անեն, թե երկու կողմերին կոչ են անում զսպվածության... Էնքան ենք «զսպվել» ժանգոտած զսպանակ ենք դառել, բայց որ բացվեցինք աչքներին ենք թռնելու քոռացնենք, մեկա սենց թե նենց իրանց քոռի տեղ են դրել...»:

 

Լրահոս

Դիտել ավելին