Կարևոր իրադարձություններ

Instagram-ի վարկածով՝ ամենամեծ հաճախելիությունն ունեցող աշխարհի գողտրիկ անկյունները

19 Հունվար, 2017 20:31
Instagram-ի վարկածով՝ ամենամեծ հաճախելիությունն ունեցող աշխարհի գողտրիկ անկյունները

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Instagram սոցցանցը հրապարակել է օգտատերերի վարկածով աշխարհի այն տեսարժան վայրերի ցուցակը, որոնք ունենում են ամենամեծ հաճախելիությունը։

Instagrammed անվանմամբ վարկանիշային աղյուսակը կազմվել է հեշթեգների, հրապարակումների թվով։ Առաջատար եռյակում հայտնվել են Էյֆելյան աշտարակը՝ Փարիզում, Վեսթիմենսթերյան պալատի Բիգ Բեն ժամացույցի աշտարակը՝ Լոնդոնում և Ոսկե դարպասները՝ Սան Ֆրանցիսկոյում։

1. Էյֆելյան աշտարակ, Փարիզ – 3.103.675 հրապարակում

2. Վեսթիմենսթերյան պալատի Բիգ Բեն, Լոնդոն - 2.210.667 հրապարակում

3. Ոսկե դարպասներ, Սան Ֆրանցիսկո – 1.433.961 հրապարակում

 

4. Բուրջ Խալիֆա, Դուբայ – 1.384.612 հրապարակում

5. Փարիզի Աստվածամոր տաճար – 1.169.500 հրապարակում

6. Ալգամբրա, Իսպանիա – 676.305 հրապարակում

7. Մաչու Պիկչու, Պերու – 657.743 հրապարակում

 

Լրահոս

Դիտել ավելին