Կարևոր իրադարձություններ

5 օրվա ընթացքում մոռացեք հոդացավերի մասին

19 Հունվար, 2017 19:49
5 օրվա ընթացքում մոռացեք հոդացավերի մասին

Fitbodycenter կայքն առաջարկում է հզոր մի խառնուրդ, որը հանգստացնում է ծնկների, հոդերի, կոճերի ցավերը:

Ծնկների ցավն ամենադաժանն է, քանի որ այն ազդում է մեր շարժունակության վրա: Տարիքի հետ ծնկները թուլանում են, իսկ հոդերը կորցնում են իրենց ճկունությունը:

Հոդերի ճկունությունը բնական գործընթաց է, որը մենք չենք կառավարում, սակայն ճիշտ սննդակարգն ու բնական դեղամիջոցները կարող են օգնել պահպանել հոդերի ճկունությունը:

Բնական խառնուրդ՝ հոդացավերի դեմ

Այս խառնուրդը հանում է հոդերի ցավը, քանի որ բաղադրության մեջ պարունակում է վիտամիններ և հանքանյութեր: Խառնուրդը նաև նվազեցնում է բորբոքումներն ու սնուցում է օրգանիզմը վիտամին C-ով, մագնեզիումով, կալիումով, սիլիկոնով, բրոմելանով:

Ի՞նչ է անհրաժեշտ

  • Նարնջի բնական հյութ
  • Մեկ բաժակ վարսակի փաթիլներ
  • 2 բաժակ կտրատած արքայախնձոր
  • 40 գ նուշ
  • 40 գ մեղր

Պատրաստման եղանակը

Վարսակի փաթիլները լցրեք տաք ջրի մեջ և խառնեք: Եփեք խառնուրդը և թողեք սառչի: Ավելացրեք նարնջի հյութն ու արքայախնձորը: Ավելացրեք նուշն ու դարչինը, մեղրը: Ամբողջը լավ խառնեք բլենդերի միջոցով:

Ամեն օր ընդունեք այս խառնուրդը և կնկատեք, թե ինչպես են անցնում հոդացավերը 5 օրվա ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին