Կարևոր իրադարձություններ

Ինչ է պետք անել ցրտահարության ժամանակ

19 Հունվար, 2017 19:43
Ինչ է պետք անել ցրտահարության ժամանակ

Ձմռան ցրտաշունչ օրերին ցրտահարվելու վտանգը միշտ առկա է, հատկապես երեկոյան ժամերին զբոսնել սիրողների կամ դրսում երկար ժամանակ անցկացնողների համար: Մաշկը կարող է ցրտահարվել անգամ կարճ ժամանակահատվածում: Այս մասին գրում է AdMe.ru-ն և մի շարք խորհուրդներ ներկայացնում, թե ինչ կարելի է անել ցրտահարության ժամանակ և ինչ խորհուրդ չի տրվում անել:

 

1.  Մակերեսային ցրտահարություն

 

Այս դեպքում սառչում է միայն մաշկը, միևնույն ժամանակ կարող է արյունատար անոթների ջղաձգություն տեղի ունենալ: Երեխաների մոտ մակերեսային ցրտահարությունն ավելի շուտ է տեղի ունենում, քան մեծահասակների: Մաշկը գունատվում կամ կարմրում է: Ամենից հաճախ տուժում են բաց մասերը`ականջները, քիթը, այտերը, մատները: Ցրտահարված մակերեսը տաքացնելուց հետո այդ ախտանշանները կանցնեն:

 

2.  Թեթև ցրտահարություն

 

Այս պարագայում մաշկը կորցնում է զգայունությունը, սպիտակ կամ թույլ դեղնավուն երանգ է ստանում` տեղ-տեղ կարմիր բծերով: Մաշկի շրջանում կարող է նաև ցավի զգացողություն լինել: Մի քանի օրվա ընթացքում մաշկը կարող է թեթևակի ուռչել, սակայն մաշկի վնասմանը դա չի հանգեցնի:

 

3.  Լուրջ ցրտահարություն

 

Այս դեպքում մաշկը գունատվում է, կոշտանում: Մարդ կարող է կորցնել սառած հատվածը շարժելու կամ զգալու ունակությունը: Այս պարագայում մաշկի վրա կարմրագույն հեղուկով լի բշտիկներ կարող են ի հայտ գալ:

 

Բուժումը

 

1.  Պետք չէ տրորել մաշկի ցրտահարված հատվածը: Պետք է անմիջապես տաք վայր տեղափոխվել և փորձել տաքացնել մաշկի սառած հատվածները` օրինակ՝ ձեռքերը թևի տակ դնելով կամ դեմքը չոր ձեռնոցով ծածկելով:

2.  Կարելի է ցավազրկող ընդունել խիստ ցրտահարության դեպքերում ցավը մեղմացնելու համար:

3.  Զգուշությամբ տաքացրեք ցրտահարված մասերը տաք ջրում: Ջրի ջերմությունը պետք է հաճելի լինի: Տաքացումը 15-30 րոպե պետք է տևի:

 

4.  Պետք չէ ալկոհոլ օգտագործել:

5.  Անհրաժեշտության դեպքում պետք է դիմել բժշկի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին