Կարևոր իրադարձություններ

Nokia 6 սմարթֆոնը ընկույզ կոտրելու հիանալի միջոց է․ նոր ֆլեշմոբ համացանցում

19 Հունվար, 2017 19:00
Nokia 6 սմարթֆոնը ընկույզ կոտրելու հիանալի միջոց է․ նոր ֆլեշմոբ համացանցում

Չինական սոցցանցերում մեծ տարածում է գտնում Nokia 6 սմարթֆոնով նոր փորձարկումը։ Օգտատերերը սմարթֆոնի էկրանով ընկույզ են կոտրում՝ այս կերպ ցուցադրելով հեռախոսի ամրությունը։

Ֆլեշմոբը բազմթիվ մեմերի պատասխանն է, որոնցում Nokia 3310 հեռախոսը ներկայացված է որպես երկրագնդի ամենաամուր նյութ։

Nokia 6-ը HMD Global  ընկերության առաջին սմաթֆոնն է՝ Android 7.0 օպերացիոն համակարգով։ Հեռախոսն ունի 5.5 դյույմ անկյունագծով էկրան (Full HD), Qualcomm Snapdragon 430 պրոցեսոր և 4 ԳԲ օպերատիվ հիշողությունը։ Սարքը կարտադրվի միայն չինական շուկայի համար և կարժենա 245 դոլար։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին