Կարևոր իրադարձություններ

«Մենք դեռ որոշում էլ չենք կայացրել՝ մասնակցում ենք թե չէ». Ալեքսանդր Արզումանյան

19 Հունվար, 2017 15:59
«Մենք դեռ որոշում էլ չենք կայացրել՝ մասնակցում ենք թե չէ». Ալեքսանդր Արզումանյան

Այսօր՝ հունվարի 19-ին, Shabat.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն, անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների մասնակցության հարցին, նշեց. «Մենք դեռ որոշում էլ չենք կայացրել՝ մասնակցում ենք թե չէ, մենք ընդհանուր կոնսուլտացիաներ միշտ ունեցել ենք բոլորի հետ, բայց որևէ որոշում կայացված չէ ոչ միայն ձևաչափի, այլև մասնակցության վերաբերյալ»

Մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, թե Արզումանյանը պատրաստվում է Գագիկ Ծառուկյանի դաշինքին միանալ, վերջինս չցանկացավ մեկնաբանել:

Հիշեցնենք, «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը միանալու է Գագիկ Ծառուկյանի դաշինքին:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին