Կարևոր իրադարձություններ

«Բելառուսի նախագահի բացակայությունն առաջացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը»․ փոխարտգործնախարար (տեսանյութ)

19 Հունվար, 2017 14:12
«Բելառուսի նախագահի բացակայությունն առաջացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը»․ փոխարտգործնախարար (տեսանյութ)

Այսօր լրագրղների հետ զրույցում արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի ճնշնակմնա հարցին նշեց․ «Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովում չեղավ կոնսենսուս, որովհետև ժամանակ պահանջեցին, որպեսզի այդ հարցին անդրադառնան արդեն հաջորդ հանդիպմանը, որը նախորդ տարի է եղել։ Այդ հանդիպմանը չի եղել Բելառուսի նախագահը, որը հնարավորություն չի տվել որոշում կայացնել։ Արդյունքում ոչ թե նոր գլխավոր քարտուղար կա, այլ ընդամենը պաշտոնակատար է դարձել գլխավոր քարտուղարի տեղակալը։ Մոտակա գագաթաժողովը պետք է այդ հարցում հստակություն մտցնի»։

Քոչարյանը նաև նշեց, որ նախորդ համաժողովին Բելառուսի նախագահի բացակայությունն առաջացրեց գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին