Կարևոր իրադարձություններ

Ո՞րն է վստահված անձանց առաքելությունը. Ովքե՞ր կարող են լինել վստահված անձինք և ինչպե՞ս են նրանք նշանակվում

19 Հունվար, 2017 13:16
Ո՞րն է վստահված անձանց առաքելությունը. Ովքե՞ր կարող են լինել վստահված անձինք և ինչպե՞ս են նրանք նշանակվում

Ո՞րն է վստահված անձանց առաքելությունը. Ովքե՞ր կարող են լինել վստահված անձինք և ինչպե՞ս են նրանք նշանակվում: Shabat.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է հետևյալ հարցերի պատասխանները. 

Ո՞րն է վստահված անձանց առաքելությունը:

ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ընտրական ցուցակները գրանցելուց հետո ընտրական հանձնաժողովներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում իրենց շահերը պաշտպանելու նպատակով կարող են ունենալ վստահված անձինք: Իսկ համաձայն Ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի՝ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար յուրաքանչյուր կուսակցություն կարող է նշանակել առավելագույնը երկու վստահված անձ:

Ովքե՞ր կարող են լինել վստահված անձինք:

Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է լինել վստահված անձ, եթե ունի ընտրական իրավունք, այսինքն՝ եթե քվեարկությանը օրը (ս.թ. ապրիլի 2-ին) լրացել է նրա 18 տարին, միաժամանակ՝ դատարանի վճռով չի ճանաչվել անգործունակ, և դատապարտված չէ (և պատիժը չի կրում) դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար:

Սակայն, Ընտրական օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) արգելված է իրենց վստահված անձ նշանակել այն անձանց, ովքեր հանդիսանում են՝ դատավորներ, դատախազներ, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներ, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում ծառայողներ, զինծառայողներ, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովների անդամներ:

Ե՞րբ են նշանակվում վստաված անձինք և ի՞նչ կարգով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելուց հետո` հնգօրյա ժամկետում, կուսակցության լիազոր ներկայացուցչին տալիս է կազմավորված ընտրական տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ, որոնք ունեն հետևյալ տեսքը.

 

[Նկարը՝ ՀՀ ԿԸՀ  22.11.2016թ. թիվ 144-Ա որոշումից]

 

Հանձնաժողովը վկայականում նշում է ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը: Այնուհետև, կուսակցության լիազոր ներկայացուցիչը վկայականները լրացնում և տրամադրում է վստահված անձանց: Այսինքն, վկայագրերը ստանալուց հետո կուսակցությունն է որոշում, թե կոնկրետ ում նշանակի վստահված անձ` բնականաբար հաշվի առնելով արդեն վերը նշված սահմանափակումները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին