Միացյալ Նահանգներում երբևէ վաճառքի հանված ամենաթանկարժեք տունը, որը տեղակայված է Լոս Անջելեսի Բել Էյր թաղամասում, պատկանում է Բրյուս Մակովսկիին։ The Daily Mail-ի տեղեկացմամբ` սեփականատերը տունը վաճառքի է հանել ռեկորդային՝ 250 միլիոն ԱՄՆ դոլարով։
Առանձնատունն ունի 12 ննջասենյակ, 21 լոգարան, 3 խոհանոց, կինոթատրոն, մարզասրահ, մառան, կինոսրահ, բոուլինգի համար նախատեսված խաղասենյակ, լողավազան և այլ հարմարություններ։