Կարևոր իրադարձություններ

ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի օպտիմալացման հետևանքով 2017թ․-ին կտնտեսվի 3,9 մլրդ դրամ

19 Հունվար, 2017 11:34
 ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի օպտիմալացման հետևանքով 2017թ․-ին կտնտեսվի 3,9 մլրդ դրամ

Կառավարության այսօրվա՝ հունվարի 19-ի նիստը մեկնարկեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կողմից վարչապետի հանձնարարականների և կառավարության ընդունած որոշումների հիման վրա օրենսդրական փոփխությունների մասին զեկուցմամբ։
Հարությունյանը ներկայացրեց սեպտեմբերի 15-ից մինչև հունվարի 12-ը հանձնարարականների հիման վրա կատարողականը, որի համաձայն պետք է մշակվեին 101 ծրագրեր, որոնցից 51-ն արդեն ընդունվել են։
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը մասնավորապես նշեց պետական համակագի արդիականացման վերաբերյալ որոշումների արդյունքում լիազորությունների ապակենտրոանացման մասին, այսնինք՝ օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ կառավարությունը որոշումներ չի ընդունելու որոշակի հարցերի մասով, փոխարենը այդ որոշումները կայացվելու են լիազոր մարմինների կողմից։ 
Նա նաև խոսեց  Գնումների մասին նոր օրենքի մասին,  որը ըստ Հարությունյանի  նպաստում է ճկուն և թափանցիկ համակարգ ստեղծելուն, բարձրացնում կառավարության հանրային հաշվետվությունը։
Նշվեց նաև, որ ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի օպտիմալացման հետևանքով 2017թ․ կտնտեսվի 3,9 մլրդ դրամ։

 

Լրահոս

Դիտել ավելին