Կարևոր իրադարձություններ

484 ամենամատչելի քաղաքաների ցանկում Երևանը 61-րդն է

19 Հունվար, 2017 11:36
Հեղինակ՝ Էկոնոմիկ զարկերակ
484 ամենամատչելի քաղաքաների ցանկում Երևանը 61-րդն է

484 ամենամատչելի քաղաքաների ցանկում Երևանը 61-րդն է

Numbeo կազմակերպությունը` հիմնվելով 2017-ին երկրներում ապրուստի արժեքի վարկանիշի վրա ուսումնասիրություն է հրապարակել ամենամտչելի երկրների ու քաղաքների վերաբերյալ: Վարկանիշը հիմնված է կացարանի, սննդամթերքի, հագուստի, կոմունալ ծառայությունների և մի շարք այլ ապրանքների գների հետազոտության վրա:

Այս ցանկում ընդգրկված է նաև Հայաստանը, որը ամենամատչելի երկրների ցանկում 19-րդ տեղում է: 119 երկրների թվում Հայաստանի կյանքի արժեքի վարկանիշը հավասար է 33.87-ի: Նշենք, որ վարկանիշը կառուցվում է Նյու Յորքի համեմատ ցուցանիշների հիման վրա: Նյու Յորքի ցուցանիշը 100 է: Եթե երկրի ցուցանիշը 130 է, համարվում է, որ կյանքն այնտեղ 30 տոկոսով ավելի թանկ է, քան Նյու Յորքում, եթե 70- է` նշանակում է, 30 տոկոսով էժան է:

Ադրբեջանն ու Վրաստանը կյանքի համար ամենամատչելի երկրների թոփ-10-ում են, մինչդեռ Թուրքիան և Իրանը 32-րդ և 30-րդ հորիզոնականներում են համապատասխանաբար: Բացի դա Երևանը 484 քաղաքի վարկանիշում 61-րդ տեղում է 34.6 ցուցանիշով: Բաքուն 32-րդն է ամենամատչելի քաղաքների թվում, Թբիլիսին`28-րդը: Իրանի մայրաքաղաք Թեհրանն այդ ցանկում 110-րդն է:

Եթե նայենք ցուցանիշներին, ապա կարելի է փաստել, որ 10 ամենաէժան քաղաքներից 8-ը գտնվում է Հնդկաստանում: Աշխարհի ամենաէժան քաղաքը հնդկական Տրիվանդուրումն է, որի վարկանիշը 19.83 է:

 

Լրահոս

Դիտել ավելին