Կարևոր իրադարձություններ

Եթե ձեզ վիրավորում են, հայհոյում են կամ նույնիսկ ապտակում են, մի՛ շտապեք պատասխանել. «Առավոտ»

19 Հունվար, 2017 10:20
Եթե ձեզ վիրավորում են, հայհոյում են կամ նույնիսկ ապտակում են, մի՛ շտապեք պատասխանել. «Առավոտ»

Ներկայացնում ենք  «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

«20-րդ դարի ամենաինքնատիպ մտածողներից մեկը՝ Գեորգի Գուրջիևը, խորհուրդ Է տալիս կիրառել «24 ժամվա սկզբունքը»։ Այստեղ ոչ մի արտառոց կամ միստիկ բան չկա, ամեն ինչ շատ պարզ Է։ Եթե ձեզ վիրավորում են, հայհոյում են կամ նույնիսկ ապտակում են, մի՛ շտապեք պատասխանել։ Ներքուստ որոշում ընդունեք, որ պատասխանելու եք 24 ժամից։ Հետո գնացեք ու մտածեք, եթե ձեզ «նեղացնողը» ճիշտ Էր, վերադարձեք և շնորհակալություն հայտնեք նրան։ Եթե նա, Ձեր կարծիքով, սխալ Էր, ապա ի՞նչ իմաստ ունի վերադառնալ և հաշիվ պահանջել մի մարդուց, որի հետ ընդհանուր եզրեր չունեք։

 

Խոսքը, ընդգծեմ, վիրավորանքների, ոչ թե սովորական անհամաձայնության մասին Է։ Օրինակ՝ իմ և հայ ժողովրդի ճնշող մեծամասնության միջև անհամաձայնություն կա անցած տարվա ամռանը ոստիկանական գնդի վրա հարձակվելու հետ կապված՝ մեր գնահատականները տրամագծորեն տարբեր են։ Արագաչափերի խնդրում նույնպես հայաստանցիների գերակշիռ մասն ինձ հետ համաձայն չէ։ Բայց հարյուր հազարավոր մարդկանց հետ իմ հակասությունների մեջ ես որևէ ողբերգություն չեմ տեսնում, չեմ փորձում որևէ մեկին համոզել և, ինչպես երևի նկատում եք, ամբիոն եմ տրամադրում այդ՝ իմ կարծիքին հակասող տեսակետների կողմնակիցներին»,–գրում է թերթի խմբագիրը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին