Կարևոր իրադարձություններ

Խաչատուր Սուքիասյանը կլինի Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը. «Ժամանակ»

19 Հունվար, 2017 08:33
Խաչատուր Սուքիասյանը կլինի Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը. «Ժամանակ»

«ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Գագիկ Ծառուկյանը իրեն պատկանող կոնյակի գործարանում է հավաքել ԲՀԿ 62 կառույցների ղեկավարներին, ԲՀԿ պատգամավորներին ու ցուցումներ տվել, ըստ որի՝ պետք է լծվել նախընտրական ակտիվ աշխատանքներին։ Ծառուկյանը հանձնարարել է՝ հենց այսօրվանից մարզային շտաբերում սկսել աշխատանքները։

ԲՀԿ-ի տեղական կառույցների ղեկավարները Ծառուկյանին խնդրել են համագումար անցկացնել եւ կրկին ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը։ Վերջինս խոստացել է մտածել։

Ի դեպ, «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ շտաբում կարեւոր դերակատարություն է վերապահվելու Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանին, ով 1998թ. մաս է կազմել իշխանական նախընտրական բոլոր շտաբերին։ Նախօրեին հայտնի դարձավ, որ երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։ Նա էլ լինելու է դաշինքի շտաբի պետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին