Կարևոր իրադարձություններ

Իշխան Զաքարյանը կզրկվի ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից. «Փաստ»

19 Հունվար, 2017 08:07
Իշխան Զաքարյանը կզրկվի ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից. «Փաստ»

Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ինքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից է և ավելացրեց. «Գագիկ Ծառուկյանին վստահում եմ, մենք ընկերներ ենք և երկար ճանապարհ ենք անցել: Ես կանգնելու եմ նրա կողքին»:
Իշխան Զաքարյանը միաժամանակ որոշել է մնալ Վերահսկիչ պալատի նախագահ:
«Փաստի» հավաստի աղբյուրների վկայությամբ` Իշխան Զաքարյանին առաջիկա օրերին կազատեն աշխատանքից: Նրան չեն հանդուրժի ոչ թե վերոհիշյալ հայտարարության համար, այլ խոշոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող հիմնարկները թողած, համեմատաբար մաքուր դաշտում գործող «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» նկատմամբ «նայեզդ» անելու և նյութերը դատախազություն ուղարկելու համար: 
ՏՏ ոլորտի մասնագետների պնդմամբ` Ի. Զաքարյանը կառավարության և առաջընթաց արձանագրած այս ոլորտի դեմ է դուրս եկել և փորձում է խանգարել նաև քաղաքական նպատակներով: 
Նրա քաղաքական հայտարարությունից հետո շատերն են այս համոզմանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին