Կարևոր իրադարձություններ

Օգտակար խորհուրդներ կանանց

19 Հունվար, 2017 00:37
Օգտակար խորհուրդներ կանանց

1. Տղամարդուն հազվադեպ պետք է ցույց տալ երեք բան' արցունքներ, չսափրված թևատակերը և բնավորություն:

2. Մի շտապիր ասել, որ դա Քո տղամարդն է, քանի դեռ միասին չեք ունեցել Կորուստ, Հաղթանակ, Ուրիշի հաղթանակ և Վերանորոգում:

3. Հույս մի դիր նրա վրա, որ ամուսինդ ուժեղ է լինելու այն ամենում, որտեղ դու զրոյական դիրքերում ես: Մեծ է հավանականությունը, որ շատ խնդիրների լուծումը կլինի գրկախառնվելն ու միասին լացելը:

4. Դու պետք է կարողանաս պատրաստել առնվազն մեկ փառահեղ կերակուր: Բայց դա այն չէ, որով դու կերակրում էիր նրան ձեր հարաբերությունների առաջին շրջանում, իսկ նա պահանջում էր լրացուցիչ չափաբաժին ու գոռում' էլի՜: Ամենայն հավանականությամբ քո այդ ճաշը նա մինչ օրս հիշում է սրտի և ստամոքսի ցավով, սակայն քաղաքավարությունը առաջին ժամադրություններին նրանից պահանջում էր մեծահոգություն:

5. Ինչքան էլ ծանր եղած լինի ձեր երկուսի օրը, թեթև սիրախաղի համար ուժեր կգտնվեն:

6. Ընդ որում' երբեմն ամուսինները ոչ թե սեքս են ուզում, այլ գլուխը դնել կնոջ ծնկներին, և որ իրենց մեջքը շոյեն:

7. Մի բան անելուց առաջ նախ պատկերացրեք, թե ինչ դեմք կընդունի ձեր ամուսինը, երբ այդ մասին պատմեք նրան:

8. Մի փորձեք խելոք երևալ նրա ընկերների կամ ղեկավարության ներկայությամբ այն հաշվարկով, թե կմտածեն՝ որքան է իրենց ընկերոջ բախտը բերել կնոջ հարցում:

9. Ամուսինը ճիշտ նույնքան նեղանալու առիթ ունի, որ դու չես բարձրացրել զուգարանակոնքի կափարիչը, որքան դու, որ նա չի իջեցրել այն…

10. Եթե ամուսինդ պատրաստվում է հիմարություն անել, կամ արդեն արել է, ապա կարելի է և լռել: Բայց եթե սրիկայություն, ապա երբեք: Ապրել մարդու հետ, ում դու մարդ չես համարում, ամենախեստ պատիժն է:

11. Նա պետք է իմանա քո փոքրիկ թուլությունների մասին (3-5, ոչ ավելի), և դրանց չեզոքացման/բավարարման հանրամատչելի եղանակներ:

12. Լավագուն միջոցը կանխելու առանց առիթի ծաղիկներ նվիրելու ամուսնու սովորությունն այն է, որ նրան, զինված ճոխ ծաղկեփնջով, դիմավորես հետևյալ նախադասությամբ. «Ասա ինձ ուղիղ, ինչ -որ բա՞ն է պատահել»:

13. Այն, ինչ դու համարում ես «շրթունքի վերեւում փուշ», կարող է դուրս գալ խնամված բեղեր: Ամուսինը մահապատժի արժանանալու վախից այդ մասին քեզ չի ասի: Դրա համար շտապիր դիմահարդարի մոտ ու հարցրու՝ կարիք կա դրա դեմ պայքարել:

14. Երբ ուրիշի ամուսինը վերջին դրամները ծախսում է շամպայնի ու շոկոլադի վրա, ապա նա ռոմանտիկ է, երբ սեփական ամուսինդ է դա անում, նա անբան է:

15. Ներընտանեկան ներդաշնակության պահպանման համար նույնքան կարևոր է մաքուր և գեղեցիկ պահել ինչպես բիկինիի շրջանը, այնպես էլ SMS նամակագրության ու բրուջեի պատմությունները:

16. Երկու ծածկոցով քնելը ոչ թե հարաբերությունների ճգնաժամի նշան է, այլ հավաստում է, որ դուք «հասուն զույգ» եք:

17. Երկու բան երբեք չի կարելի ասել ամուսնուն՝ «դու անհաջողակ ես» և «քեզ հետ ես երբեք օրգազմ չեմ ունեցել»: Եթե անգամ դա ճիշտ է, ապա պետք է այն թաղել ներսում կամ մինչ գերեզման, կամ մինչ նոր ամուսնություն:

 

Լրահոս

Դիտել ավելին