Կարևոր իրադարձություններ

Պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը ներկայացված չլինի հաջորդ խորհրդարանում. «Ժողովուրդ»

19 Հունվար, 2017 07:50
Պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը ներկայացված չլինի հաջորդ խորհրդարանում. «Ժողովուրդ»
Ամենայն հավանականությամբ «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը ներկայացված չլինի հաջորդ խորհրդարանում:
 
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է, որ Մանվել Գրիգորյանը չի լինելու նաեւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում: Փոխարենը Արմավիրի մարզում առաջադրվելու է մյուս գեներալ-պատգամավորը` Սեյրան Սարոյանը: Նրա հեղինակությունը տարբեր հարցումներով ավելի բարձր է: Իսկ թե Մ. Գրիգորյանին որպես փոխհատուցում ի՞նչ է տրվելու, առայժմ հայտնի չէ: Մեր աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանը միայն հայտարարել է, որ կուսակցությունից նեղացածներ չպետք է լինեն:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին