Կարևոր իրադարձություններ

Որո՞նք էին Ալեքսանդր Մակեդոնացու մահից առաջ վերջին 3 ցանկությունները

19 Հունվար, 2017 00:09
Որո՞նք էին  Ալեքսանդր Մակեդոնացու մահից առաջ վերջին 3 ցանկությունները

Իր մահից առաջ Ալեքսանդր Մակենդոնացին կանչում է բանակի գլխավոր հրամանատարին և նրան հայտնում իր երեք ցանկությունները, որոնք հրամանատարը պետք է հետևի, որպեսզի  կատարվի իր  մահից հետո:Ահա Ձեզ ենք ներկայացնում այդ երեք ցանկությունները.

1. Թող լավագույն բժիշկներն իրենց ձեռքերի վրա տանեն իմ դին, ու բոլորը տեսնեն, որ անգամ լավագույն բժիշկներն անզոր են մահվան առաջ:

2. Շաղ տուր վաստակած ոսկին ճանապարհին, ու թող բոլորը տեսնեն, որ հարստությունը, որը մենք ստանում ենք այս կյանքում, այս աշխարհում էլ մնում է:

3. Թող բոլորը տեսնեն իմ ձեռքերը և ականջներին օղ անեն, որ անգամ աշխարհակալ Մակեդոնացին այս աշխարհից հեռացավ ձեռնունայն: 

 

Լրահոս

Դիտել ավելին