Կարևոր իրադարձություններ

Արդյոք ՔՊԿ-ն խախտել է ընտրական օրենսգրքի Կուսակցության համապետական ցուցակի վերաբերյալ պահանջները

18 Հունվար, 2017 15:34
Արդյոք ՔՊԿ-ն խախտել է ընտրական օրենսգրքի Կուսակցության  համապետական ցուցակի վերաբերյալ պահանջները

Հունվարի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր»-ը մամուլի միջոցով ներկայացրեց իր համապետական ցուցակը: Կուսակցության կողմից անցկացված գաղտնի քվեարկության արդյունքում հանրության ներկայացվեց հետևյալ 10 անունները.

  1. Նիկոլ Փաշինյան
  2. Սասուն Միքայելյան
  3. Արայիկ Հարությունյան
  4. Ալեն Սիմոնյան
  5. Սուրեն Պապիկյան
  6. Լենա Նազարյան
  7. Արարատ Միրզոյան
  8. Ռոմանոս Պետրոսյան
  9. Նարեկ Բաբայան
  10. Տիգրան Ավինյան

ՀՀ ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը:

Ստացվում է, որ ՔՊԿ-կողմից  ներկայացված համապետական ցուցակում ընդգրկված թեկնածուների մեջ բացակայում է առնվազն մեկ այլ սեռի ներկայացուցիչ: Ընդ որում ըստ Ընտրական օրենսգրքիդաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակում առաջին մասում առաջին քառյակում պետք է ընդգրկված լինի այլ սեռի ներկայացուցիչ: Նույնը նաև երկրորդ քառյակում: Արդյունքում ստացվում է, որ համապետական ցուցակի 4-րդ և 8-րդ ցուցակներում պետք է ընդգրկված լինեին կին թեկնածուներ, սակայն փաստացի պատկերը այլ է:

«Դրանք փակ քվեարկության արդյուքներն են, մենք սա չենք ներկայացնելու կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Եթե մեր ներսում ընտրություններ են եղել, սա խախտու՞մ է: Սա մեր ընտրությունների արդյունքներն են ոչ թե մեր ցուցակը, որը մենք պետք է ներկայացնենք կենտրոնական ընտրական  հանձնաժողովին: Ես չորրորդ համարն եմ, իմ տեղը զիջելու եմ Լենա Նազարյանին, ես կլինեմ 5-րդը, Պապիկյան Սուրենը 6-րդը, ինչի՞ մասին է խոսքը: Մենք նման փաստաթուղթ չենք ներկայացնելու ԿԸՀ-ին»: Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով երկրորդ կին թեկնածուին Սիմոնյանը նշեց. «Եթե չեմ սխալվում 8-րդ տեղում լինելու է Արփի Դավոյանը, ով փակ քվեարկության ժամանակ գրավել էր 12-րդ տեղը,  կբարձրանա և կգրավի 8-րդ տեղը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին