Կարևոր իրադարձություններ

Շինարարական աշխատանքներից մինչև սոցիալական ծրագրեր. Երևանի քաղաքապետարնն ամփոփում է տարին (տեսանյութ)

18 Հունվար, 2017 15:31
Շինարարական աշխատանքներից մինչև սոցիալական ծրագրեր. Երևանի քաղաքապետարնն ամփոփում է տարին (տեսանյութ)

Այսօր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության և սոցիալական ապահովության  ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2016 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև ներկայացրեց 2017 թվականին իրականացվելիք աշխատանքները:

Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ Երևանի քաղաքապետարնն իր ծրագրերում առաջնորդվել է  վարչական շրջանների համաչափ զարգացման սկզբունքով:

Արեյանը նշեց, որ 2016թ. շահագործման հանձնվեց Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի 5 կմ երկարությամբ և 24-28 մետր լայնությամբ ճանապարհը:  Շրջանցիկ ճանապարհն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը, կանցնի վարչական 4 շրջանով և կբեռնաթափի քաղաքի կենտրոնը:

Մասնավոր ներդրումների համար նպաստավոր պայմաններ ապահովելու նպատակով Երևանում շահագործման է հանձնվել 3 առևտրային կենտրոն:

2013-2016թթ. ընթացքում նոր բնակարան է ստացել 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի 650 ընտանիք:
2016 թ. կառուցվել, բարեկարգվել, կահավորվել և նկարազարդվել է 340 բակային տարածք, որոնցում տեղադրվել են 107 մանկական խաղեր և 315 մարզասարքեր: Սալիկապատվել է 3.825 քմ մայթ՝ 67 հասցեներում: Ընդհանուր առմամբ քաղաքի զարգացման ծրագրով նախատեսված 2013-2016թթ. բարեկարգվել է 1600 բակ: Անցած տարի անցակցվել է 39.8 կմ լուսավորության նոր ցանց: Վերանորոգվել են կամարանցումներ, տեղադրվել են նստարաններ և աղբամաններ, նորաոճ ուղենիշներ: Կառուցվել է 275 թեքահարթակ, 21 խաչմերուկներում տեղադրվել են ձայնաազդանշանային լուսացույցներ:

Վերանորոգվել են շենքերի տանիքներ, շքամուտքեր, վթարային պատշգամբներ:

2016 թվականին Երևանում կանաչ տարածքներն ավելացել են 6.8 հեկտարով: Իրականացվել են կենդասնաբանական այգու արդիականացման աշխատանքներ:

Մայրաքաղաքում ամբողջովին լուծվել է պոլիկլինիկաների ջեռուցման խնդիրը:

Անցած տարում իրականացվել են նաև սոցիալական մի շարք ծրագրեր՝ կարիքավոր ընտանիքների աջակցությանն ուղղված: Նոր բնակարաններ են տրամադրվել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների 7 ընտանիքների, որոնցից 4-ը՝ ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների և կամավորների ընտանիքներին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Անուշ Հարությունյան

Խաչատուր Կոճիբրոյան

 

Լրահոս

Դիտել ավելին