Կարևոր իրադարձություններ

««Ես հպարտ եմ» հաստատումը սնանկության որակական ինքնահաստատում է դարձել»

18 Հունվար, 2017 12:23
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
««Ես հպարտ եմ» հաստատումը սնանկության որակական ինքնահաստատում է դարձել»

Ես ամաչում եմ, որ մեր իշխանության շրջանում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բնակչության համար ոչ մի արտաքին և ներքին գործնական հարց չի լուծվել, իսկ երկրի ֆիզիկական, և բնակչության սոցիալական կյանքի անապատացումը շարունակվում է: 
ՀՀԿի նախընտրական խոստովանություն

Նախընտրական քաղաքական օրակարգային հպարտությունը՝ ««ես հպարտ եմ» հաստատումը սնանկության որակական ինքնահաստատում է դարձել». «ես հպարտ եմ, որովհետև ժողովրդի կողքին եմ», «հպարտ եմ, որ ՀՀԿից եմ», «հպարտ եմ, որ ՀԱԿից եմ», «հպարտ եմ, որ ԵԼՔից եմ», «հպարտ եմ, որ ՄՈՒՏՔից եմ», «հպարտ եմ, որ բարգավաճում եմ», «հպարտ եմ, որ լուսավորում եմ»... Հպա՞րտ է մի գիշերվա մեջ ՀՀԿի լայն բացված շքամուտքով յոթ հազար մարդ ներս տարած նորելուկ ՀՀԿականը, ով, գուցե, թաքուն դուրս գալու համար հիմա փնտրում է ՀՀԿի փակված ետնամուտքը: Ինչի՞ց կարող են հպարտ լինել 2,5 միլիոնանոց հասարակության երկու միլիոնի մարգինալացվածության դեպքում այն «քաղաքականները», ովքեր կամ երկու տասնամյակից ավել վերահաստատում են իրենց քաղաքական սնանկությունը, կամ դեռ նորելուկ են և ժամանակ չեն ունեցել հաստատելու իրենց հասունությունը: Բա մեկը չկա՞, որ ամաչում է: Ամոթն էլ է մարդկային երևույթ, պարոնայք:

 

Լրահոս

Դիտել ավելին