Կարևոր իրադարձություններ

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ

18 Հունվար, 2017 10:50
Տիգրան Սարգսյանը հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հանդիպման ժամանակ քննարկել են Մոլդովայի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության հարաբերությունների խորացումը և ընդլայնելու հնարավորությունները: Որոշում է ընդունվել պատրաստել Հուշագիր՝ Եվրասիական տնտեսական միության և Մոլդովա Հանրապետության միջև համագործակցության վերաբերյալ:

Եվրասիական տնտեսական հանձնոժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հետաքրքրված է Մոլդովայի և ԵԱՏՄ երկրների միջև ավանդական դրական և փոխշահավետ տնտեսական կապերի միջև: Նրա կարծիքով, «գործնական համագործակցության զարգացումը, բիզնես վարելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը, խոչընդոտների վերացումը և մաքսային ռեժիմի սինխրոնիզացիան կխթանի մեր երկրների տնտեսությունը»:

Իր հերթին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նշել է, որ «Եվրասիական տնտեսական միության հետ տնտեսական համագործակցությունը օբյեկտիվորեն ձեռնտու է Մոլդովայի քաղաքացիների համար»: Սակայն նա ընդգծել է, որ «կամ Եվրոպայի հետ կամ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցություն հարցադրումը ոչ հեռանկարային է: Մենք անպայման պետք է փնտրենք ընդհանուր շահեր և հնարավորություններ մեր հարևանների հետ համագործակցելու համար՝ և Եվրամիության, և մեր ռազմավարական գործընկերների հետ Եվրասիական միությունից»:

 

Լրահոս

Դիտել ավելին