Կարևոր իրադարձություններ

Գեւորգ Սաֆարյանին հնարավոր է վերաքննիչն ազատ արձակի. «Հրապարակ»

18 Հունվար, 2017 10:25
Գեւորգ Սաֆարյանին հնարավոր է վերաքննիչն ազատ արձակի. «Հրապարակ»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման: Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը  «Հրապարակ»-ի լրագրողին ասել է, որ դիմելու են վերաքննիչ դատարան․ «Պատրաստվում ենք բողոքարկել, վերաքննիչ դատարանը գուցե կպակասեցնի, կփոխի կամ արդարացման դատավճիռ կկայացնի, սա աննախադեպ պատիժ է»:
 
Իրավապահ համակարգի  «Հրապարակ»-ի աղբյուրը կարծիք հայտնեց, որ Գեւորգ Սաֆարյանին հնարավոր է վերաքննիչն ազատ արձակի: «Ոչ թե կարդարացնեն, որովհետեւ տենց կպայթի իրենց ստեղծած փուչիկ գործը, այլ կարող է որոշեն պայմանականորեն չկիրառել պատիժը կամ իջեցնել պատժի չափը մինչեւ մեկուկես տարի, եւ այդ ժամանակ լրացած կլինի ժամկետը, դուրս կգա: Խնդիրն այն էր, որ Գեւորգ Սաֆարյանին մինչեւ ընտրություններ մեկուսացնեն, նա դրսում չլինի, չխոսի, ակցիաներ չանի, իսկ ընտրություններից հետո կարող է հայտնվել ազատության մեջ»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին