Կարևոր իրադարձություններ

Գալիք ընտրությունների գլխավոր թեման այս կամ այն փողատիրոջը «շիթիլվելու» հնարավորությունն է. «Առավոտ»

18 Հունվար, 2017 10:12
Գալիք ընտրությունների գլխավոր թեման այս կամ այն փողատիրոջը «շիթիլվելու» հնարավորությունն է. «Առավոտ»

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

«Հայաստանյան քաղաքական ուժերը արդեն ավարտում են «խորհրդակցությունները»՝ ով ինչ դաշինք է կազմելու և ով որ ցուցակի մեջ է մտնելու։ Իրականում իշխանական ճակատում ամեն ինչ քիչ թե շատ պարզ է։ Չնայած լրագրողներն այստեղ փորձում են ինչ-որ լուրջ հակասություններ տեսնել, շտկումները զուտ մարտավարական են լինելու։ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ ցուցակում լինել-չլինելու հարցը երկրորդական է՝ անկախ այդ հանգամանքից նա պայքարելու է իր կուսակցության հաղթանակի համար։ Ինտրիգներ, իհարկե, կան, բայց «երկրորդ էշելոնում»՝ ում ինչ փայ է հասնելու։ Չեմ կասկածում, որ լուծումները լինելու են ավանդական՝ գերապատվությանը տրվելու է փող ունեցողներին, «ձայներ բերողներին» և «հարց լուծողներին»։

 

Խորհրդակցությունները գնում են մնացած կուսակցություններում՝ լեզուս չի պտտվում բոլորին անվանել «ընդդիմադիր»։ Գլխավոր թեման փողն է, ավելի ճիշտ՝ այս կամ այն փողատիրոջը «շիթիլվելու» հնարավորությունը»:

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին