Կարևոր իրադարձություններ

Ով է գրել Ծառուկյանի հայտարարությունը, եւ որտեղ է այն գրվել` Երեւանո՞ւմ, թե՞ Մոսկվայում. «Հայկական ժամանակ»

18 Հունվար, 2017 09:27
Ով է գրել Ծառուկյանի հայտարարությունը, եւ որտեղ է այն գրվել` Երեւանո՞ւմ, թե՞ Մոսկվայում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ լայն դաշինքով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Քաղաքական վերլուծաբանները գրեթե միակարծիք են`Սերժ Սարգսյանի համար Ծառուկյանը հանդիսանում է այն պահուստային տարբերակը, որի օգնությամբ հնարավոր կլինի լուծել բազմաթիվ խնդիրներ եւ հեռացնել ճանապարհին հանդիպող բազմաթիվ խոչընդոտներ: Տարբերակ, որ Ծառուկյանը կարող էր ընտրություններին մասնակցելու որոշումն ինքնուրույն կայացնել, պարզապես, չի դիտարկվում:

Բայց արդյո՞ք Սերժ Սարգսյանը միակն է եղել, որ ազդել է Ծառուկյանի սույն որոշման վրա:

 

Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ի միջեւ, ինչպես հայտնի է լուրջ անջրպետ է առաջացել, որն էլ ավելի խորացավ, երբ պարզվեց, որ վարչապետը գուցե չկարողանա ՀՀԿ ցուցակով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Հայաստանում քաղաքական գործունեությունը շարունակելու համար Կարապետյանին քաղաքական իրական հենարան է հարկավոր, որը տվյալ դեպքում կարող է լինել Գագիկ Ծառուկյանը՝ իր կուսակցությունով: Եւ այն, որ Ծառուկյանի համար վերջնական որոշման համար երկու օրվա փոխարեն մեկուկես ամիս պահանջվեց, կարծում ենք, կապված է այս հանգամանքով:

Կարեն Կարապետյանի հետ հանդիպումների արդյունքում, սակայն, Ծառուկյանն իսկապես կարող էր մտահոգվել: Մասնավորապես՝ նախորդ փորձը. սկզբում Լեւոն Տեր-Պետրոսյանի, հետո Հովիկ Աբրահամյանի կողմից քաղաքական իմաստով օգտագործված լինելու տխուր հիշողությունները կարող էին նրան հուշել, որ այս անգամ էլ նմանօրինակ զարգացումների վտանգ կա: Այս անգամ նրան սեփական օրակարգը «դեմ տալու» փորձ կանի Կարեն Կարապետյանը:

Կարապետյանը պետք է որ բաց չթողներ Ծառուկյանին սույն առաջարկն անելու հնարավորությունը, որովհետեւ շատ արագ հասկացած կլիներ, որ ՀՀԿ ներսում Սերժ Սարգսյանին տապալելու եւ նրա տեղը զբաղեցնելու շանսերն իր համար զրոյական են:

Այս երկարուձիգ ամիսների ընթացքում Ծառուկյանը, թերեւս, փորձել է հասկանալ, թե որքանով կարող է իր վրա լծակներ գործադրել Կարեն Կարապետյանը, ինչ հնարավորությունների է նա տիրապետում այս առումով:

Եւ, այնուամենայնիվ հարցը`արդյոք Ծառուկյանը եւ Սարգսյանը կարողացե՞լ են փոխադարձաբար երաշխավորել, որ փետրվարտասներկուսի պատմությունը չի կրկնվի, բաց է մնում: Ճիշտ է Գագիկ Ծառուկյանի քաղաքական ինտելեկտը հաշվի առնելով քիչ հավանական է, սակայն մարդիկ սովորելու հատկություն ունեն. եւ Ծառուկյանն, օրինակ կարող է այս անգամ իր սեփական խաղը խաղալ`երկակի խաղը: Դա նշանակում է, որ իր վերադարձի շուրջ նա միաժամանակ պայմանավորված պետք է լինի ե՛ւ Սարգսյանի, ե՛ւ Կարապետյանի հետ: Այդ դեպքում իհարկե, հետաքրքիր է, թե նրանցից ով է գրել վերադարձի հայտարարության տեքստը: Իսկ գուցե մեկը գրել է, մյուսը խմբագրե՞լ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին