Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ուրիխանյան. «Ծառուկյանից ներողություն հայցելու և Հայաստանը լքելու հերթեր պետք է գոյանան այս պահից». «Փաստ»

18 Հունվար, 2017 08:46
Տիգրան Ուրիխանյան. «Ծառուկյանից ներողություն հայցելու և Հայաստանը լքելու հերթեր պետք է գոյանան այս պահից». «Փաստ»

«Փաստ»-ի զրուցակիցն է «Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը

– Այս պահին, երբ արդեն իրողություն է Գագիկ Ծառուկյանի վերադարձը, Դուք բանակցություններ վարո՞ւմ եք նրա հետ կամ կվարե՞ք, քանի որ նա խոսեց դաշինքների մասին:

– Նախ՝ Դուք հարց եք տալիս մի մարդու, որը Ծառուկյանի դուրս գալու օրվանից մինչև այս րոպեն դեմ է եղել դուրս գալուն՝ պահանջելով և ակնկալելով վերադարձ: Դուք հարցը տալիս եք մի մարդու, որը միակն այդ ամբողջ թիմից դեմ քվեարկեց սահմանադրական բարեփոխումներին: «Ալյանս» կուսակցության հիմնադրման օրը և դրանից հետո էլ հայտարարել եմ, որ Գագիկ Ծառուկյանի հեռացումով պայմանավորված վակուումը չի լրացել և ավելի է մեծացել: Հիմա պետք է գոյանա մարդկանց հերթ, որոնք պետք է ներողություն հայցեն: Պետք է գոյանան ավիատոմսերի վաճառքի հերթեր: Երբ այդ կատեգորիաները մաքրվեն, այդ ժամանակ ճիշտ կլինի Ծառուկյանի հետ համագործակցողների զննումն իրականացնել:

– Այսինքն՝ Ձեր համագործակցությունը պայմանավորված է նրա կողքին գտնվող այլ անձանցո՞վ:

– Ես այդպես չասացի, բայց կյանքը շատ բան կդնի իր տեղը: Մի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը պետք է որոշի, իսկ ես համոզված եմ՝ արդեն որոշել է, թե ովքեր են լինելու այն մարդիկ, որոնց համար սկզբունք փոխելը հեշտ չէ: Կրկնեմ՝ ինձ համար ակնհայտ է, որ ներողություն հայցելու և Հայաստանը լքելու հերթեր պետք է գոյանան այս պահից:

– Ուրիշ նախընտրական միավորումներին ինչպե՞ս եք վերաբերվում: Օրինակ՝ Սեյրան Օհանյան–Վարդան Օսկանյան–Վիկտոր Դալլաքյան և այլն:

– Հանդիպումներ և զրույցներ ունեցել եմ քաղաքական դաշտի բոլոր ուժերի ղեկավարների հետ, բայց բանակցություններ չեմ ունեցել, չեմ էլ ունենալու: Ես այն մարդը չեմ, որն ընտրություններից առաջ պետք է բանակցի: Իմ ամբողջ պառլամենտական գործունեությունը եղել է և՛ բանակցություն, և՛ նախընտրական քարոզչություն: Նոր ասելիք չունեմ:

– Այսինքն՝ միանալ ցանկացողնե՞րը պետք է Ձեզ հետ բանակցեն:

– Ես նման ամբիցիոզ բան չասացի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին