«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է ցանկանում առաջադրվել նաեւ Հակոբ Հակոբյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբը: Վերջինս կընդգրկվի ՀԱԿ-ի համամասնական ցուցակում:
Նա ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի տարեվերջյան համագումարի ժամանակ Հակոբ Հակոբյանն ընդգրկվեց այդ կուսակցության վարչության կազմում: Այսպիսով, սույն համայնքում թեժ պայքար է սպասվում, հատկապես որ այնտեղից կարող է կրկին առաջադրվել Սամվել Ալեքսանյանը, որը Հակոբ Հակոբյանի հետ քավոր-սանիկական կապեր ունի: Ի դեպ, վերջերս այդ համայնքում առաջադրվելու հավանականությունը չի բացառել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում