Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանի վերադարձը հարված էր հենց ՀՀԿ-ի համար. «Ժողովուրդ»

18 Հունվար, 2017 07:20
Ծառուկյանի վերադարձը հարված էր հենց ՀՀԿ-ի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր կողմից փակված քաղաքական էջը բացելու եւ լայն դաշինքով ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու մասին: Այս հայտարարությունը դեռ շատ կմեկնաբանվի ու կքննադատվի, բայց մի բան ակնհայտ է. նրան «չագուճ ու մեխով» քաղաքականությունից դուրս հրավիրող Հանրապետական կուսակցությունը երեկ ողջ օրը ընդհատակում էր:
 
Նախկինում «բլբուլ կտրած» գործիչները, որոնք Ծառուկյանին քաղաքական չարիք էին համարում, խուսափում էին մեկնաբանել Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն: Եւ այս իրավիճակում Ծառուկյանի վերադարձը մեծապես խայտառակություն է հենց ՀՀԿ-ի համար, քանի որ իշխող այդ կուսակցության առաջնորդն էր ամպագոռգոռ հայտարարություններ անում, թե կրկեսի վերածելու հայրենիք չունենք:
 
Հիմա, ստացվում է, որ ապրում ենք կրկեսի վերածված հայրենիքում: Ու որքան էլ իշխանական շրջանակներից լուրեր տարածվեն, թե Սերժ Սարգսյանն է Ծառուկյանին «գործուղել» քաղաքական դաշտ, միեւնույն է՝ Ծառուկյանի վերադարձը հարված էր հենց ՀՀԿ-ի համար: Ծառուկյանը նրանցից կտանի ե՛ւ ձայներ, ե՛ւ մարդկային ռեսուրս, որոնք տարիների ընթացքում նեղացել են ՀՀԿ-ից»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին