Կարևոր իրադարձություններ

Ծերանալ սկսում ենք 27 տարեկանից

17 Հունվար, 2017 23:50
Ծերանալ սկսում ենք 27 տարեկանից

Վերջին հետազոտություններից պարզվում է, որ ծերանալ սկսում ենք մինչև 30 տարեկան դառնալը։ Վերջինիայի համալսարանի գիտական հետազոտությունների համաձայն, մեր մտավոր կարողություններն ու հոգեկան առողջությունը իրենց գագաթնակետին են հասնում 22-ում, իսկ սկսում են պակասել 27 տարեկանից։
Գիտնականները 7 տարի շարունակ հետազոտել են 18-ից 60 տարեկան 2000 կնոջ և տղամարդու։
Հետազոտություններին մասնակցել են առողջ և կիրթ մարդիկ։ Փորձի ընթացքում նրանք լուծել են տարբեր տեսողական գլուխկոտրուկներ, վերարտադրել թվերի, խոսքերի հաջորդականությունը, մանրամասնորեն վերապատմել լսած պատմությունները և այլն։ Նման թեստերը հաճախակի օգտագործվում են հոգեկան հիվանդությունների դիագնոստիկայի համար, այնպիսին, ինչպիսին օրինակ Ալցգեյմերի հիվանդությունը և թուլամտության այլ ձևերը։
Պրոֆեսոր Տիմոտի Սալտհաուսի ղեկավարած հետազոտությունների արդյունքները հրատարակվել են նեյրոկենսաբանության մասին ամերիկյան ամսագրում և վկայում են այն մասին, որ առավելագույն արդյունքները ցուցաբերվում են 22 տարեկան հասակում։ Դրան հետևում են 27-ամյա հետազոտվողները, որոնք մտածողության, տարածական պատկերավորման և հիմնավորման արագության թեստերում ցուցաբերել են բավականին ցածր արդյունքներ։ Հիշողությունը սկսում է պակասել միջինը 37 տարեկանում։ Առավել պակաս արդյունքներ են ցուցաբերել 42-ամյա մասնակիցները։
Պրոֆեսսոր Սալթհաուսը նշել է, որ ստացված արդյունքները վկայում են, որ առկա տարիքային խնդիրները կանխելու կամ վերացնելու բուժումը հարկավոր է սկսել թոշակի գնալուց շատ ավելի վաղ։

 

Լրահոս

Դիտել ավելին