Կարևոր իրադարձություններ

Այսօր սիրված դերասան Ջիմ Քերրին դարձավ 55 տարեկան

17 Հունվար, 2017 18:55
Այսօր սիրված դերասան Ջիմ Քերրին դարձավ 55 տարեկան

Ջեյմս (Ջիմ) Քերրին (անգլ.՝ James Eugene Carreyհունվարի 171962, Նյումարկետ, Օնտարիո (նահանգ)Կանադա), կանադացի դերասան, կատակերգու, հայտնի է կատակերգական դերերով։ Քերրին 6 անգամ առաջադրվել է Ոսկե Գլոբուս մրցանակի և ստացել 2-ը։ Հայտնի լինելով իր բարձր էներգետիկ կատարումներով՝ նա բնութագրվել է որպեսՀոլիվուդի ամենամեծ աստղերից մեկը։ Քերրին ձեռք բերեց ճանաչում, երբ 1990 թվականին նկարահանվեց կրկնվող դերում «Կենդանի Գույն» սկետչ կինոկատագերգությունում։ Քերրիի առաջին գլխավոր դերը եղել է Մարկ Քենդալլի դերը «Մի անգամ կծվածը» ֆիլմում (1985։) Իր առաջին գլխավոր դերերը մեծ կինոարտադրությունում խաղացել է «Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն» (1994), «Հիմարը և ավելի հիմարը» (1994), «Դիմակը» (1994) և «Էյս Վենտուրա 2։ Երբ կանչում է բնությունը» (1995) ֆիլմերում։ 1997 թվականին նա խաղաց քննադատության արժանացած դեր«Ստախոս, ստախոս» ֆիլմում, որը նրան բերեց Ոսկե Գլոբուս մրցանակը՝ որպես լավագույն դերասան: Հետո նա նկարահանվեց «Թրումանի շոուն» (1998) և «Մարդը լուսնի վրա» (1999) ֆիլմերում, որոնք բերեցին նրան Ոսկե Գլոբուսմրցանակ լավագույն դերասան անվանակարգում։

Քերրին երկու անգամ ամուսնացած է եղել։ Իր առաջին ամուսնությունը եղել է դերասանուհի Մելիսա Վոմերի հետ, ում հետ նա ամուսնացել է 1987 թվականի մարտի 28-ին։ Զույգը ամուսնալուծվել է 1995 թվականին։ Մեկ տարի անց՝ 1996 թվականի սեպտեմբերի 23-ին, Քերրին ամուսնացել է «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմից Լաուրեն Հոլլի հետ։ Ամուսնությունը տևեց ավելի քիչ քան մեկ տարին։ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Քերրին հարաբերություններ է ունեցել տարբեր մարդկանց հետ, ինչպես օրինակ Լաուրի Հոլդենը, Ջենուարի Ջոնեսը և Էնին Բինգը։ Բացի այդ նա կարճատև սիրավեպ է ունեցել «Ես, նորից ես և Իռենը» ֆիլմի համաաստղ Ռենե Զելվեգերի հետ, ում հետ ինչ-որ առումով նշանված է եղել 1999-2000թվակններին։

2005 թվականին Քերրին հանդիպել է մոդել և դերասանուհի Ջենի Մակարտնիին և հանրայնացրել է իրենց հարաբերությունները 2006 թվականի հունիսին։ 2010թվականի ապրիլին զույգը վերջ դրեց իրենց 5 տարի տևողությամբ հարաբերություններին։ Չնայած պառակտմանը և լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին Մակարտնին 2010 թվականի հոկտեմբերին ասել է. «Ջիմը և ես լավ ընկերներ ենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին