Կարևոր իրադարձություններ

Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 17

17 Հունվար, 2017 18:53
Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 17

Shabat.am-ը ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները. 

Այսօր՝ հունվարի 17-ին ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին:

 

Ծառուկյանը, որպես քաղաքականություն վերադառնալու պատճառ նշել է, որ այս երկու տարիների  ընթացքում չգտնվեց այն մարդը կամ այն քաղաքական ուժը, որը կկարողանար լրացնել իր բացը: Նա հայտարարեց, որ մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: 

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ ընտրությունների գնալու տեսակետը կուսակցության պաշտոնական դիրքորոշումը չէ։ «Կուսակցության ղեկավարը իրավունք ունի հանդիպելու, ինչպես նաև ցանկացած կուսակցության անդամ, բայց դա դեռ չի նշանակում, որ դա պաշտոնական տեսակետ է, որովհետև այսպիսի որոշում կայացնելու համար պետք է լինի համապատասխան մարմնի կողմից որոշում, որը քաղաքական է, այլ ոչ թե միանձնյա է», - «Ազատության» հետ զրույցում ասել է Փոստանջյանը։ 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և Համախմբում կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հանդիպումը։ Քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր:

Հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը  ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց:

ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Գուրգեն Հարությունի Սարգսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին