Կարևոր իրադարձություններ

Թոմ Հարդին հաստատել է, որ կցանկանար խաղալ Ջեյմս Բոնդի դերը

17 Հունվար, 2017 16:32
Թոմ Հարդին հաստատել է, որ կցանկանար խաղալ Ջեյմս Բոնդի դերը

Բրիտանացի դերասան Թոմ Հարդին «հաստատել է», որ հետաքրքրված է 007 գործակալ Ջեյմս Բոնդի դերով: Հարցազրւյցներից մեկում դերասանը պատասխանել է ենթադրությանը, համաձայն որի Բոնդով կարող է զբաղվել Քրիստոֆեր Նոլանը, ում հետ դերասանը նախկինում աշխատել է ու ասել․«Օ, ուաու, Քրիսը կարող է հիանալի լինել»։

Սակայն Բոնդի դերում իր ներկայանալու հարցին Հարդին չի պատասխանել։ 
 
«Դերասանական եղբայրության մեջ մենք մի ասացվածք ունենք, եթե դու խոսում ես այդ մասին, ապա մեխանիկորեն դուրս ես մնում մրցավազքից»,-ասել է Հարդին ու ավելացրել, որ այս թեմայով մեկնաբանություն չի տալու։
 
Կնկարահանվի արդյո՞ք Հարդին Բոնդի դերում, դեռևս հայտնի չէ, սակայն նա համարվում է Բոնդի դերի հիմնական թեկնածուն։
 

Լրահոս

Դիտել ավելին