Կարևոր իրադարձություններ

«Գագիկ Ծառուկյանի վերադարձը ամբողջապես կփոխի ընտրությունների բովանդակությունը»

17 Հունվար, 2017 16:22
«Գագիկ Ծառուկյանի վերադարձը ամբողջապես կփոխի ընտրությունների բովանդակությունը»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Shabat.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի՝ առաջիկա ընտրությունների մասնակցելու վերաբերյալ հայտարարությունը հասարակության կողմից սպասված գնահատեց:

«Ծառուկյանի հայտարարության մեջ սպառիչ կերպով ամփոփված էր բոլոր այն մտքերը, որոնք հասարակությունում շրջանառվում էին»,- նշեց Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը նշել էր, չգտնվեց այնպիսի քաղաքական ուժ, որ լցնի իր կողմից քաղաքական դաշտը լքելուց հետո առաջացած բացը:

«Երկու տարի է անցել և այս տարիների ընթացքում ի վերջո չգտնվեց այն անհատը, այն քաղաքական ուժը, որը համախմբող լոկոմոտիվը կդառնար քաղաքական դաշտում»:

 Ըստ ԲՀԿ քարտուղարի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ծառուկյանի վերադարձը կլինի շրջադարձային. «Միայն այն լուրը, որ Գագիկ Ծառուկյանը կարող է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, արդեն իսկ քաղաքական դաշտում շատերի համար հասկանալի էր դարձել, որ դա ամբողջապես փոխելու է ընտրությունների բովանդակությունը, ներկապնակը: Վսատհ եմ, որ 2017թ. իսկապես լրջագույն փոփոխություններ արձանգրելու նախադրյալներն արդեն իսկ կան»:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 17-ին « Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու և 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Ծառուկյանը նշեց, որ նախատեսում է ընտրություններին ընդառաջ լայն դաշինիք ձևավորում: «Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով»,- ասել էր Ծառուկյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին