Բարաք Օբաման, որի լիազորություններն ավարտվում են հունվարի 20-ին, կնոջ՝ Միշել Օբամայի հետ այցելել է Սպիտակ տան խաղահրապարակ: Այն կառուցվել է 2009 թվականին Օբամաների կողմից և նախատեսված է Վաշինգտոնում ժամանակավոր կացարան ստացած անօթևանների երեխաների համար։
The Daily Mail բրիտանական պարբերականը լուսանկարներ է հրապարակել Օբամաների և երեխանեի հանդիպումից, որոնցում պատկերված է՝ ինչպես են Միշել և Բարաք Օբամաները շփվում, խաղում, զրուցում երեխաների հետ:
Նշենք, որ Բարաք Օբաման Դոնալդ Թրամփին առաջարկել է պահպանել խաղահրապարակը, սակայն վերջինս հրաժարվել է։