Կարևոր իրադարձություններ

Վաշինգտոնում քննարկում եմ Պորոշենկոյին Կլիչկոյով փոխարինելու հարցը

17 Հունվար, 2017 12:31
Վաշինգտոնում քննարկում եմ Պորոշենկոյին Կլիչկոյով փոխարինելու հարցը

Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները դժգոհ են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի գործունեությունից և դիտարկում են թեկնածուների հարցը, որոնք կարող են փոխարինել նրան։  Gordon.ua կայքի փոխանցմամբ` այս մասին լրագրողը հայտարարել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում։

«Կոմպետենտ աղբյուրներից ինձ հայտնի է, որ Միացյալ Նահանգներում բանակցություններ են ընթանում այն մասին, թե ով կարող է փոխարինել Պյոտր Պորոշենկոյին։ Այժմ քննարկվում է Վալենտնին Նալիվայրենկոյի (Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին ղեկավար), Վիտալի Կլիչկոյի և մի շարք այլ գործիչների թեկնածությունը»,-ասել է Գորդոնը։

 

Լրահոս

Դիտել ավելին