Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ձերբակալվել է ամանորյա գիշերը Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած ուզբեկ գրոհայինը (տեսանյութ)

17 Հունվար, 2017 11:53
Թուրքիայում ձերբակալվել է ամանորյա գիշերը Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած ուզբեկ գրոհայինը (տեսանյութ)

Թուրքիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են Ստամբուլում Նոր տարվա գիշերը Retina գիշերային ակումբում հրաձգություն իրականացրած Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մաշարիպովին: Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ահաբեկչի ձերբակալությունը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Ստամբուլի Էսենյութ շրջանում։

Ինքնաձիգով զինված ահաբեկիչը գրոհել էր ակումբում գտնվող մարդկանց, որտեղ եղել էր ավելի քան 700 այցելու։ Չարագործի գործողությունների հետևանքով սպանվել էր 39 մարդ, ևս 69-ը վիրավորվել էր ու վնասվածքներ ստացել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին