Կարևոր իրադարձություններ

Նախատոնական օրերին Սիգի որսը թույլատրվել է՝ սոցիալական նկատառումներից ելնելով. «Իրավունք»

17 Հունվար, 2017 10:31
Նախատոնական օրերին Սիգի որսը թույլատրվել է՝ սոցիալական նկատառումներից ելնելով. «Իրավունք»

«Նախատոնական և հետտոնական օրերին մայրաքաղաքում, առանց չափազանցության, ամեն մի տասը մետրի վրա կարելի էր հանդիպել Սիգ ձկան վաճառք։ Եվ դա այն դեպքում, երբ Սևանի ձկնապաշարի վերականգնումը պետության համար համարվում է ռազմավարական նշանակության հարց, որի լուծման համար ամեն տարի չեղած տեղը լուրջ բյուջետային միջոցներ են հատկացվում։

Այս հարցերի պատասխանները  «Իրավունք»-ը փորձեցի ստանալ  «Սևան» ազգային պարկի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Գուլանյանից,  սակայն նրա պատասխանը, մեղմ ասած, զարմացրեց.

 

- Կար հստակ հրաման, որ դեկտեմբերի 25-ից հունվարի 6-ը ձկները որսն արգելված չէ։ Հետևաբար, նախատեսվում էր, որ տեղի կունենա որս։ Հենց այդ փաստով էլ հիմնավորված, շուկաներում տոնական և հետտոնական օրերին հայտնվեց Սիգը։ Իհարկե, դեկտեմբերի 1-ից 25-ը ևս իդեալական արգելք չի եղել (և առհասարակ, Երբևիցե Սևանում իդեալական արգելք չի եղել), բայց բավականին մեծ և ծավալուն միջոցառումներ իրականացվեցին այդ ժամանակահատվածում, երբ ձվադրում էր ձուկը։ Այդ ընթացքում իրականում կարողացանք կանխել, որ ափամերձ գյուղի գյուղացիները լիճ չմտնեն, ձուկ  չորսան։  

 

- Այսինքն՝ պետականորեն հայտարարվել Էր, որ ով ինչքան ցանկանա, կարո՞ղ Է ձուկ որսալ։ Չկա՞ր գոնե ինչ-որ սահմանափակում։

 

- Չէի ասի, որ ով ինչքան ցանկանար կարող էր։ Բայց տեսեք, ենթադրենք՝  քաղաքացին ուզում է որսալ խեցգետին կամ այլ ձկնատեսակ, և ցանցի մեջ ընկնում է սիգ, բնականաբար, ոչ մի ձկնորս դա հետ չի ուղարկի լիճ։ Արդյունքում, ձուկը հայտնվում է շուկայում։

 

- Լավ, բայց հունվարի 8-ից հետո արգելված Էր, չէ՞։ Նկատի անեմ, որ այսօր էլ կարող եք փողոցներում մեծ քանակությամբ Սիգ տեսնել։

 

- Ես լրիվ համաձայն եմ Ձեր բարձրացրած խնդրի հետ։ Այո, այսօր էլ կարող ենք շուկաներում Սիգ տեսնել։ Բայց դա էլ իր բացատրությունն ունի, դա տեղի է ունենում ձկնագողության պատճառով, երբ օրինազանց քաղաքացիները գիշերով անօրինական կերպով մտնում են լիճ։ Պետք է ասեմ, որ հսկողություն կա, բայց չենք բացառում, որ ձկնագողության կարող է լինել, որովհետև, այո, միշտ էլ այդ փաստը արձանագրվում է։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին