Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի և Էլինար Վարդանյանի գլխավորած ցուցակն առաջիկայում կհայտարարի դաշինքի մասին. «Ժամանակ»

17 Հունվար, 2017 09:54
Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի և Էլինար Վարդանյանի գլխավորած ցուցակն առաջիկայում կհայտարարի դաշինքի մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գրեթե պատրաստ է «ընդդիմադիր» ուժի հավակնություն ունեցող ևս մի դաշինքի նախընտրական ցուցակի առաջին մի քանի համարը։ Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի և Էլինար Վարդանյանի գլխավորած ցուցակն առաջիկայում կհայտարարի դաշինքի մասին։ Դաշինքի հիմնական պատասխանատուն և համակարգումը կատարում է Սամվել Բաբայանը, որը Ռոբերտ Քոչարյանի հետ խորհրդակցաբար օգտագործելով իր կապերը Հայաստանում, Ռուսաստանում և Արցախում՝ փորձում է հնարավորինս երևացող ներկայություն ապահովել դաշինքի համար։ Այս դաշինքին դեռևս կարող է միանալ նաև «Ժառանգության»–ը և Ստեփան Դեմիրճյանը։ Վերջիններս դեռևս շարունակում են քննարկումները քաղաքական այլ ուժերի հետ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին