Կարևոր իրադարձություններ

Մինչև վերջերս լրատվական դաշտում լուրջ համերաշխություն կար վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ. «Իրատես»

17 Հունվար, 2017 09:50
Մինչև վերջերս լրատվական դաշտում լուրջ համերաշխություն կար վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ. «Իրատես»

«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե մինչև վերջերս լրատվական դաշտում լուրջ համերաշխություն կար վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ, «մուտիլովկաներ– գլորումներ» գրեթե չկային։ Չնայած նախագահականից լուրջ վերահսկողություն կա այդ կարգի հրապարակումների նկատմամբ, որ թիմը այսուհետ ևս «չգրոհի» թիմակիցների վրա, ինչը ցայս շատ հուժկու դրսևորումներ է ունեցել, սակայն վերջին շրջանում, կապված Կարեն Կարապետյանի ակտիվացման հետ, կրկին սկսել են լուրջ «գլորումները» նրա ուղղությամբ։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունները դեռ լուռ հետևում են, սակայն Երբ խաղն ավելի հեռուն գնա. անպատիժ չեն թողնի այդ դրսևորումները, որ թիմի ներսում նախընտրական շրջանում ճեղքվածքներ չլինեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին