Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ամենագաղջ ընտրությունը. բազմաթիվ դաշինքներ ու դատարկ քաղաքական դաշտ. «168 ժամ»

17 Հունվար, 2017 09:24
Հայաստանի ամենագաղջ ընտրությունը. բազմաթիվ դաշինքներ ու դատարկ քաղաքական դաշտ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մնացել է երեք ամսից պակաս ժամանակ, սակայն, չնչին բացառություններով, Հայաստանի քաղաքական դաշտում դեռեւս, մեղմ ասած, որոշակիություն չկա՝ ինչպես են քաղաքական ուժերը մասնակցելու դրան։ Տեւական ժամանակ է՝ գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, որ բանակցում են իրար հետ նախընտրական դաշինքներ կազմելու շուրջ։ Բոլորը բանակցում են բոլորի հետ, բայց որքան շատ են նրանք բանակցում, այնքան ավելի է ընդգծվում այդ գործընթացի դատարկությունը, քանի որ գրեթե որեւէ մեկը չի ասում, թե մասնավորապես ու հատկապես ինչի շուրջ են բանակցում ու հատկապես որ գաղափարի, տեսակետի, սկզբունքի վերաբերյալ ընդհանրություններ կամ տարաձայնություններ ունեն։

Չեն ասում ոչ թե՝ որովհետեւ գաղտնի է, այլ՝ որովհետեւ Հայաստանի քաղաքական կյանքում չկան գաղափարներ, տեսակետներ, սկզբունքներ, եւ ամեն ինչ հանգում է որեւէ գնով ու որեւէ կերպ խորհրդարանում հայտնվելու նպատակին։ Ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ քաղաքական օրակարգում չկա որեւէ բանավեճ երկրի զարգացման այս կամ այն ուղղության, որեւէ ռազմավարական հարցում այլընտրանքային մոտեցումների մասին, եւ բանավեճ կոչվածը հանգում է ընդամենը հաշվարկներին, թե որ ուժը որ ուժի ու ամենակարեւորը՝ իշխանության հետ ինչպիսի պայմանավորվածության շրջանակում կհաղթահարի Ազգային ժողով անցնելու արգելքը։

Այսօրվա իրավիճակը հերթական անգամ, բայց շատ ավելի ընդգրկուն կերպով ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի դատարկությունը, քաղաքականության բացակայությունն ընդհանուր առմամբ։ Տարիներ շարունակ իշխանությունների հետեւողական ջանքերով ու ընդդիմադիրների հետեւողական թուլություններով քաղաքականությունը հասցվեց ընդամենը մանդատակռվի մակարդակի, որը քաղաքականության՝ իշխանության երազած մակարդակն է։ Արդյունքում՝ ապրիլի 2-ին հասարակությունն ընտրություն է կատարելու իշխանության եւ իշխանության որոշած ոչ իշխանական ուժերի միջեւ, որոնց դեռեւս իներցիայով անվանում ենք ընդդիմություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին