Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանն այսօր կխոսի. նրա վերադարձը Սերժ Սարգսյանի հետ մինչեւ վերջ համաձայնեցված չի եղել. «Ժամանակ»

17 Հունվար, 2017 08:31
Ծառուկյանն այսօր կխոսի. նրա վերադարձը Սերժ Սարգսյանի հետ մինչեւ վերջ համաձայնեցված չի եղել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ այսօր Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ եւ քաղաքականություն վերադառնալու մասին։ Շուրջ երեք ամիս շարունակվող թնջուկը վերջապես կհասնի իր լրումին։ Հայտարարությունից հետո Ծառուկյանին սատարող ԲՀԿ-ն եւ այլ աջակից գործիչներ կսկսեն աշխատել նրա գլխավորած ցուցակի վրա։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ մինչեւ վերջ համաձայնեցված չի եղել, եւ իշխանությունն այժմ ստիպված է լինելու քաղաքական դաշտի նոր դասավորություն մտածել այլ «ընդդիմադիր» ուժերի համար։ Ծառուկյանի վերադարձից ամենամեծ մտահոգությունն ունեն Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած ուժերը, որոնց նպատակն է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, «Հայկական վերածնունդ»-ը եւ ՀԱԿ-ը, որոնց համապատասխան ձայներն ու տոկոսները ԱԺ-ում կախված էին Ծառուկյանի վերադառնալու որոշումից»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին