Կարևոր իրադարձություններ

«Հայկական վերածնունդ»-ը Լոռու մարզում պատրաստվում է առաջադրել Արկադի Փելեշյանին` քրեական պատմություններով հայտնի Ակային. «Ժողովուրդ»

17 Հունվար, 2017 08:08
«Հայկական վերածնունդ»-ը Լոռու մարզում պատրաստվում է առաջադրել Արկադի Փելեշյանին` քրեական պատմություններով հայտնի Ակային. «Ժողովուրդ»
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը Լոռու մարզում պատրաստվում է առաջադրել Վանաձորի ՏԻՄ ընտրություններում այդ կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին` քրեական պատմություններով հայտնի Ակային: Ուշագրավը, սակայն, ոչ թե նրա առաջադրվելն է, այլ որ Ական փորձելու է ընդդիմադիր գործունեություն ծավալել ու ՀՀԿ-ի դեմ պայքարել այն դեպքում, երբ 2013-ին Սերժ Սարգսյանի թիմակիցն էր:
 
«Ժողովուրդը գիտի, որ ես Սերժ Սարգսյանին շատ եմ ընդունում, հարգում եմ իրականից, ի սրտե: Դրա համար էլ ընտրում են: Իմ հետ շփվողները մենակ Սերժ Սարգսյանին են ընտրում, մյուսներով ես չեմ հետաքրքրվել: Իրականից, ուզում է՝ իմ հարազատ ախպերս դներ թեկնածությունը, ես, հորս արեւ, պիտի ասեի, որ միաձայն Սերժ Սարգսյանին ընտրեն»,- մի առիթով 2013 իր հարցազրույցում ասել էր Փելեշյանը: Հետաքրքիր է, երբ Փելեշյանը «առերեսվի» իրականության հետ եւ որպես ընդդիմադիր գործիչ ստիպված լինի քննադատել «ի սրտե» ընդունված Սարգսյանին, ի՞նչ բառապաշար կգործադրի:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին