Կարևոր իրադարձություններ

«Ալյանսը» բանակցում է Սեյրան Օհանյանի եւ «Համախմբում» կուսակցության հետ. «Հրապարակ»

17 Հունվար, 2017 07:35
«Ալյանսը» բանակցում է Սեյրան Օհանյանի եւ «Համախմբում» կուսակցության հետ. «Հրապարակ»
Շաբաթ օրը կայանալու է «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ կհայտարարվի, թե ում հետ են դաշինք կազմելու ԱԺ ընտրություններին մասնակցելու համար: Կընտրվեն կուսակցության նոր վարչություն եւ նախագահ, իսկ Տիգրան Ուրիխանյանը կզբաղեցնի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնը՝ փաստացի կառավարելով «Ալյանսը»:
 
«Հրապարակ»-ի տեղեկություններով, «Ալյանսը» բանակցում է Սեյրան Օհանյանի եւ «Համախմբում» կուսակցության հետ, սակայն «Ալյանսի» խոսնակ Վարդան Քոչարյանն ասաց․ «Մենք բանակցություններ չենք վարում, այլ լսում ենք առաջարկներ եւ պատրաստ ենք աջակցել բոլոր նրանց, ում ընդունում է ժողովուրդը, սակայն մենք մեր որոշումն ունենք, եւ համագումարի օրը բոլորը դրա մասին կիմանան»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին